Փաշինյանն իրեն ասոցացնում է Եվրամիության և բրյուսելյան բյուրոկրատիայի հետ.Մարիա Զախարովա
Ի տարբերություն ԵՄ-ի, ԵԱՏՄ-ում համագործակցությունը քաղաքականացված չէ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելու վերաբերյալ Բրյուսելի դրույթները: Զախարովան ասել է, որ Փաշինյանն իրեն ասոցացնում է Եվրամիության և բրյուսելյան բյուրոկրատիայի հետ:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ Զախարովան հայտարարել է, որ բրյուսելյան բյուրոկրատիայի հիմնական, գործնական խնդիրն այն է, որ իրենց երկրների քաղաքացիներն ապրեն ավելի վատ, այլ ոչ թե ավելի լավ:
Զաժարովան հիշեցրել է, որ ի տարբերություն ԵՄ-ի, ԵԱՏՄ-ում համագործակցությունը քաղաքականացված չէ, այն կառուցվում է հարգանքի և իրավահավասարության հիման վրա՝ ազատ շուկայի, ազնիվ մրցակցության և օրինականության սկզբունքներով:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։