Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցերը։

Թուրքիայի Հանրապետության նախագահի հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին Քուրբան Բայրամի առթիվ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային զարգացումները։
Նախագահ Էրդողանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է՝ ուղիղ առևտրի մեկնարկին ուղղված քայլերի միջոցով։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ և պատրաստ է աջակցել այդ նպատակին միտված բոլոր նախաձեռնություններին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։