Փոփոխությունները կարող են զրկել Հայաստանի քաղաքացիներին կամարտահայտման իրավունքից․Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է նոր փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հայաստանի քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկություններին և հանրաքվեներին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է նոր փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հայաստանի քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկություններին և հանրաքվեներին միայն այն դեպքում, եթե քվեարկության օրվանից վեց ամիս առաջ իրականում բնակվել են հանրապետությունում։
ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են զրկել Հայաստանի քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ Մոլդովայի օրինակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Դիվանագետը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների կողմից նախատեսված նոր փոփոխությունները, որոնց համաձայն՝ քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկություններին և հանրաքվեներին միայն այն դեպքում, եթե քվեարկության օրվանից վեց ամիս առաջ իրականում բնակվել են հանրապետությունում։
«Ինչպես ակնհայտ է, օրենքները նախատեսված են տվյալ երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, բայց այստեղ, կարծես, հակառակն է. հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են իրենց որոշ հիմնարար իրավունքներից, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցելու իրավունքից», - ասել է նա։
«Հաշվի առնելով եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը հանրապետությունում, անհնար է չհիշել Մոլդովայում 2025 թվականի ընտրարշավը, երբ Մայա Սանդուի ռեժիմը միտումնավոր ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանում գտնվող հայրենակիցները չկարողանան իրականացնել իրենց ընտրական իրավունքը։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանին. սփյուռքը կմնա մեկուսացված իր երկրի և նրա ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։