Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան
Քոչարյանի խոսքով՝ այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը, ու դա անում է ամեն օր։

Ներկայիս իշխանություններն ամեն օր փորձում են համոզել ժողովրդին, թե երկիրն անվտանգ չէ, որ նրան պատերազմ է սպառնում, Մասիսի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ես երկու անգամ նախագահական ընտրությունների եմ մասնակցել։ Մտքովս երբեք չի անցել, որ կարող եմ ասել՝ եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմ կսկսի, որովհետև նման հայտարարություններով դուք քանդում եք ձեր իսկ երկիրը, որպեսզի, գուցե, մի քանի ձայն ավելի ստանաք»,- նշել է նա։
Քոչարյանի խոսքով՝ այսօր պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը, ու դա անում է ամեն օր։
«Իսկ եթե մարդը մի բան ասում է հարյուր անգամ, ապա, ի վերջո, հարյուր երրորդ անգամ դա կարող է իրականություն դառնալ»,- նշել է Քոչարյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը