Պատմության մեջ առաջին անգամ առաջնորդ է գալիս, ով արդեն ունևոր է. Նարեկ Կարապետյան
Նա նշել է՝ առաջարկում են որակական փոփոխություններ. Կապանի, Քաջարանի ու Սյունիքի մյուս հանքերը արդյունաբերության վերածննդի հիմքն են։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ առաջնորդ է գալիս, ով արդեն ունևոր է, ոչ թե ՔՊ-ի պես՝ եկավ հեծանիվով, գնում է «Ռենջ Ռովեր»-ով, Կապանում մայիսի 10-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ասում են՝ պետականացրել են կոմբինատը, պետականացրե՞լ եք, թե՞ ՔՊ-ացրել եք», - նշեց Կարապետյանը։
Նա նշել է՝ առաջարկում են որակական փոփոխություններ. Կապանի, Քաջարանի ու Սյունիքի մյուս հանքերը արդյունաբերության վերածննդի հիմքն են։
«Մենք ունենք երկրի առաջխաղացման ծրագրեր, ու դա անում է մարդ, որը մի քանի անգամ արդեն արել է, ով ստեղծել է զրոյից հայկական բյուջեի էկվիվալենտ ընկերություն և այն զարգացնում է», - ասել է Նարեկ Կարապետյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։