Պատրաստվեք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան
Պետական համակարգում աշխատող մեր հայրենակիցները ստանալու են բարձր ու արժանապատիվ աշխատավարձեր։

Պետական համակարգը պետության ողնաշարն է։ Ու հենց այդ ողնաշարն են տարիներ շարունակ կոտրել՝ պետական ծառայողին վերածելով քաղաքական ճնշումների, վախի ու անարդարության զոհի: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը։
«Հունիսի 7-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուղերձը պետական համակարգի հազարավոր աշխատողներին հստակ է՝
Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։
Պետական համակարգում աշխատող մեր հայրենակիցները ստանալու են բարձր ու արժանապատիվ աշխատավարձեր։
Արդյունավետ աշխատանքը խրախուսվելու է օրինական և թափանցիկ պարգևավճարներով, ոչ թե մեկ մարդու կամ վերադասի հակասոցիալական քմահաճույքով։
Այլևս չի լինելու մի իրավիճակ, երբ նախարարներն ու իշխանական վերնախավը միլիոնների հասնող աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, իսկ պետության իրական ծանրությունն իրենց ուսերին կրող տասնյակ հազարավոր մասնագետները գոյատևում են նվաստացուցիչ պայմաններում։
Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններում հաղթանակի դեպքում կյանքի է կոչելու պետական համակարգի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների ամրապնդման լայնածավալ ծրագրեր՝
արժանապատիվ աշխատավարձ,
սոցիալական պաշտպանվածություն,
մասնագիտական առաջխաղացման արդար համակարգ,
աշխատանքի կայունություն և հարգանք պետական ծառայողի նկատմամբ։
Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։
Հունիսի 7-ից հետո պետական համակարգի աշխատողներն ազատված են լինելու քաղաքական ճնշումներից, ստորացուցիչ պարտադրանքներից ու «սև ցուցակների» մթնոլորտից։
Մարդիկ այլևս աշխատանքից չեն զրկվելու քաղաքական հայացքների, անձնական դիրքորոշման կամ իշխանությանը չծառայելու պատճառով։
Պետական ծառայողը լինելու է ոչ թե իշխանության ծառան, այլ՝ պետության պրոֆեսիոնալ հենարանը։
Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների։
Հունիսի 7-ը դառնալու է ոչ միայն իշխանափոխության, այլև պետական արժանապատվության վերականգնման և մեր ազգային վերածննդի մեկնարկը»,-նշել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։