Պեկինում կազմակերպվել է Եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկրների դեսպանների հանդիպում
Հանդիպումը կազմակերպել են ԵՄ պատվիրակությունն ու ՀՀ դեսպանությունը:

Պեկինում հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի երկրների դեսպանները՝ քննարկելու Եվրոպական մայրցամաքի անվտանգության ապագան և բարգավաճման հեռանկարները՝ համաշխարհային հարցերում Չինաստանի դերի համատեքստում: Հանդիպումը կայացել է Չինաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Հայաստանի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրների ներկայացուցիչները համաձայնել են, որ Եվրոպայի ռազմավարական դիմադրողականությունը գերակա կարևորություն ունի: Աշխարհաքաղաքական լարվածության սրման պայմաններում նրանք նաև համաձայնել են, որ անհրաժեշտություն է Չինաստանի հետ հաղորդակցության և ներգրավվածության ուղիները բաց պահելը:
Պեկինում կայացած հանդիպմանը մասնակցել են մի շարք երկրների պատվիրակության ներկայացուցիչներ: Նրանց թվում են եղել Ալբանիայի, Հայաստանի, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի , Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի, Չինաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։