Պեռաշկի ուտող իդիոտներ, որ իրար պարգևավճար են բաժանում, թե՞ անվճար կրթություն համալսարանում երիտասարդների համար. Արման Թաթոյան
Մասնավորապես նշել է՝ այսօր մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ում համար ավելի կարևոր է պարգևավճարներ բաժանելը ինքն իրեն ու իր համար աշխատող պեռաշկի ուտող իդիոտներին, քան մեր երիտասարդներին հնարավորություն տալը, որ նրանք անվճար սովորեն համալսարանում՝ անկախ ծնողների ֆինանսական վիճակից:

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ուղերձով դիմել է երիտասարդներին՝ շեշտելով՝ բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ սոցիալական վիճակից։
Մասնավորապես նշել է՝ այսօր մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ում համար ավելի կարևոր է պարգևավճարներ բաժանելը ինքն իրեն ու իր համար աշխատող պեռաշկի ուտող իդիոտներին, քան մեր երիտասարդներին հնարավորություն տալը, որ նրանք անվճար սովորեն համալսարանում՝ անկախ ծնողների ֆինանսական վիճակից:
Թաթոյանը կիսվել է իր անձնական փորձով՝ նշելով՝ ինքն անձամբ անցել է դժվարությունների միջով և սեփական ուժերով հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն չի ցանկանում, որ Հայաստանի երիտասարդությունը ևս նույն ճանապարհով անցնի։
«Ես հասկանում եմ ձեզանից շատերին։ Ես ինքս անցել եմ բազմաթիվ դժվարությունների միջով, առաջ եմ գնացել, պայքարել եմ, ապավինել եմ միայն սեփական ուժերիս, բայց ես չեմ ուզում, որ դուք ևս ստիպված լինեք անցնել այդ նույն դժվարություններով։ Ես երբեք չեմ ընդունի, որ Հայաստանում երիտասարդի ապագան որոշվի ոչ թե նրա գիտելիքով ու կարողությամբ, այլ ծնողի դրամապանակով»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։