Պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են ընտրություններում քվեարկել իշխող ուժին. «Հայաստան» դաշինք
Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով, հայտնում է դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Տեղեկություններ են ստացվել, որ պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են հունիսի 7-ի ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով։
Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։
«Հայաստան» դաշինքը նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք գործունեություն։
Հաշվի առնելով իրավական գործընթացներում արձանագրվող կողմնապահությունը՝ ահազանգող անձանց խնդրում ենք, հնարավորության դեպքում, հավաքել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ՝ սպառնալիքներ հնչեցնող անձանց ինքնությունը բացահայտող տվյալներ, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերով արձանագրված տեղեկություններ։
Ընդգծում ենք, որ պաշտոնեական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ ընտրելուն հարկադրելը հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում։ Կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ հանցավոր գործողություններից։
Միևնույն ժամանակ ընտրողներին հիշեցնում ենք, որ ընտրությունը գաղտնի է, իսկ գաղտնիության խախտումը՝ հանցագործություն։ Ոչ ոք իրավունք չունի և չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը։
Իրավական թեժ գծի հեռախոսահամարն է` +374 95 273399 /WhatsApp, Telegram, Viber, Signal»,- ասվում է հայտարարությունում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։