Պետք է կառավարիչ, որը գործ է անում. Նարեկ Կարապետյանը՝ Արտաշատում
Բոլոր ցանքատարածությունները կրճատվել են 35%-ով՝ բացառությամբ խաղողի և ծիրանի։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով այցելել էին Արտաշատ, որտեղ Օգոստոսի 23 փողոցի 43 հասցեում տեղի ունեցավ կուսակցության մարզային գրասենյակի բացումը։
Բացման արարողությանը ներկա էր կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Նա իր ելույթը սկսեց Արտաշատի՝ որպես Հայաստանի պատմական մայրաքաղաքի նշանակության հիշատակմամբ՝ ընդգծելով, որ արտաշատցիներին անհնար է վախեցնել։
Խոսելով Արարատի մարզում առկա խնդիրների մասին՝ Կարապետյանը նշեց, որ վերջին 8 տարիներին մարզում հանցագործությունների քանակն աճել է շուրջ երեք անգամ, իսկ ծանր հանցագործություններինը՝ մոտ տասն անգամ։ «Ընդդիմությո՞ւնն է այն խնդիրը, որով պետք է զբաղվել, թե՞ հանցագործությունները։ Թե՞ այն, որ երկիրը ձեռքից գնում է։ Խնդիրը երկրի ճիշտ կառավարումն է։
Բոլոր ցանքատարածությունները կրճատվել են 35%-ով՝ բացառությամբ խաղողի և ծիրանի։ Վերջին 8 տարիներին ցորենի ցանքատարածությունները երկու անգամ նվազել են։ Առևտուրը 2024 թվականի համեմատ նվազել է, մարզը թուլանում է։ Մարզում 9000 հեկտար հող ջրի և մթերման պակասի պատճառով չի մշակվում, այգիներ չեն հիմնվում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։