Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
29 մայիսի 2026 • 07:11

Պետք է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից. Թաթոյան

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը հետևանք է այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց կախված է մեկ պետությունից։

Պետք է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից. Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը սոցցանցի իր էջի եթերում անդրադարձել է ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի արտահանման սահմանափակումներին՝ նշելով, որ քաղաքական գործընթացների հետևանքով չպետք է տուժեն հայ գյուղացիներն ու գործարարները։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը հետևանք է այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց կախված է մեկ պետությունից։

«8 տարի, բա դու իշխանության լինես ու չկարողանա՞ս էս հարցերը լուծել, հստակ իմանալով, որ նման բան կա ու ավելի կախված դարձնելով պետությունը Ռուսաստանից։ Դրա համար մենք մեր թիմով հստակ պատկերացնում ենք ինչպես պետք է լինի լուծումը։ Մենք անպայման իջեցնելու ենք կախվածությունը Ռուսաստանից ու վերացնենք կախվածությունը որևէ պետությունից»,- ասել է Թաթոյանը։

Նա նաև նշել է՝ անհրաժեշտ է արագ բանակցություններ վարել, գտնել արտահանման այլընտրանքային շուկաներ, ինչպես նաև պետական աջակցությամբ կազմակերպել սառնարանային տնտեսություններ ու մթերումներ, որպեսզի գյուղացիների վնասները նվազեցվեն։ Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է պաշտպանել գյուղացուն և գործարարին՝ թույլ չտալով, որ նրանք դառնան քաղաքական խաղերի զոհ։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։