Պետք է պատմեմ՝ ինչ էր ասում Փաշինյանը Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո. Աղազարյան
Իրանի նախագահը ասել է թե՝ չէ, մենք խնդիր չունենք։

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում։ Իրեն թվում է, թե ինքը կարող է Թրամփի մոտ մանևրել, Մակրոնի մոտ մանևրել, Եվրոպայում մանևրել, հետո Պուտինի մոտ մանևրել, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ներողություն եմ խնդրում իմ նախկին գործընկերներից, բայց մի էպիզոդ պիտի պատմեմ։ Մի օր Նիկոլ Փաշինյանը եկավ խմբակցության հետ հանդիպման, ասաց որ ինքը խոսել է Իրանի նախագահի հետ էն թեմայի շուրջ, թե որ մենք ԵՄ մտնելու հայտ ներկայացնենք, հո դուք խնդիրներ չունե՞ք։ Իրանի նախագահը ասել է թե՝ չէ, մենք խնդիր չունենք։ Այսինքն, դա նշանակում է, որ պարոն վարչապետը կա՛մ մեզ էր հիմարի տեղ դնում, որ մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում պարսիկ ժողովուրդ, 6 հազար տարվա պետականություն ունեցող ժողովուրդ, կա՛մ ինքը լավ չի հասկանում։ Ես հասկանում եմ, որ ինքը հասկանում էր և մանևրում էր, մեզ ուզում էր ֆռռացնել»,-պատմել է Աղազարյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը