Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
8 մայիսի 2026 • 09:59

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին

Ռուսաստանի նախագահը ընդգծել է՝ այս օրը «մենք մեր երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր հայրերին և պապերին, ովքեր ուս-ուսի տված կռվել են ռազմաճակատում և աշխատել են ներքին ճակատում՝ անթիվ զոհողությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված Հաղթանակը նացիստական ​​զավթիչների նկատմամբ»։

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։

Ռուսաստանի նախագահը ընդգծել է՝ այս օրը «մենք մեր երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր հայրերին և պապերին, ովքեր ուս-ուսի տված կռվել են ռազմաճակատում և աշխատել են ներքին ճակատում՝ անթիվ զոհողությունների և դժվարությունների գնով մոտեցնելով երկար սպասված Հաղթանակը նացիստական ​​զավթիչների նկատմամբ»։

Արտասահմանյան երկրների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Պուտինը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է հղել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և ներքին ճակատի աշխատողներին՝ մաղթելով նրանց առողջություն, քաջություն և երկարակեցություն։

Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Պուտինը կոչ է արել պահպանել պատերազմի դժվար տարիների իրադարձությունների հիշողությունը և ապագա սերունդներին փոխանցել մեր երկրների ժողովուրդներին կապող բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։