Երկուշաբթի, օգոստոսի 31
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
31 օգոստոսի 2026 • 06:51

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, հոգևոր ուժ և տոկունություն՝ այն մարտահրավերների առջև, որոնց դուք և ձեր ընտանիքը բախվում եք.Պուտին

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Հեռագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի մամուլի ծառայության կողմից։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Հարգելի Ռոբերտ Սեդրակովիչ, խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ», - ասվում է հեռագրում։ Իր ուղերձում Պուտինը նշել է Ռոբերտ Քոչարյանի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման գործում ունեցած անձնական ներդրումը։ «Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, հոգևոր ուժ և տոկունություն՝ այն մարտահրավերների առջև, որոնց դուք և ձեր ընտանիքը բախվում եք», - եզրափակել էՊուտինը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև