Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
12 մայիսի 2026 • 06:41

ՌԴ ԱԳՆ. «Հայաստանի եվրոպական ուղին կարող է փոփոխություններ առաջացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում»

Նա ընդգծել է՝ «անվտանգության ապահովման, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման գործիքների առումով, որոնցից ձևավորվում է երկրի ինքնիշխանությունը, ԵՄ-ն որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում»։

ՌԴ ԱԳՆ. «Հայաստանի եվրոպական ուղին կարող է փոփոխություններ առաջացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում»

Այսպես կոչված Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել Մոսկվայի հետ հարաբերություններում համակարգային փոփոխությունների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Դիվանագետին խնդրել էին մեկնաբանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, թե Հայաստանը չափազանց մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի նորովի կառուցել հարաբերությունները այդ երկրի հետ։

«Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որին դուք ուշադրություն դարձրիք, այն ազդակների օրինակ է, որոնք մենք տարբեր մակարդակներով փոխանցել և շարունակում ենք փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հանրությանը»,- պարզաբանել է նա։

«Կարծում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան՝ Երևանի առաջընթացը այսպես կոչված եվրոպական ուղով կարող է ինչ-որ պահի հանգեցնել ռուս-հայկական հարաբերություններում համակարգային փոփոխությունների»,- ասել է Կալուգինը։

Նա ընդգծել է՝ «անվտանգության ապահովման, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման գործիքների առումով, որոնցից ձևավորվում է երկրի ինքնիշխանությունը, ԵՄ-ն որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում»։

«Եվ դա հասկանալի է՝ Բրյուսելի հետաքրքրությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելու մեջ է, այլ, առաջին հերթին, սեփական աշխարհաքաղաքական խնդիրների լուծման, որոնք այսօր միտված են Ռուսաստանի հետ դիմակայությանը»,- նշել է դիվանագետը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։