ՌԴ ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել Հայաստանի դեսպանին՝ Զելենսկու հայտարարությունների պատճառով
Ռուսական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտոնական Երևանը պատշաճ բացասական գնահատական չի տվել Հայաստանում գտնվելու ընթացքում Զելենսկու կողմից ՌԴ հասցեին հնչեցրած խոսքերին։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանին՝ անընդունելի համարելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնելու համար։
Ռուսական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտոնական Երևանը պատշաճ բացասական գնահատական չի տվել Հայաստանում գտնվելու ընթացքում Զելենսկու կողմից ՌԴ հասցեին հնչեցրած խոսքերին։
«Նման մոտեցումը չի համապատասխանում երկու երկրների միջև առկա գործընկերային հարաբերությունների բնույթին»,— ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։
Մոսկվան դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի տարածքն օգտագործվել է հակառուսական հռետորաբանության տարածման համար, ինչն, ըստ գերատեսչության, վնասում է երկկողմ դաշնակցային կապերին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։