ՌԴ առևտրային ներկայացուցիչ. Ադրբեջանը մնում է Ռուսաստանի գլխավոր գործընկերներից մեկը Հարավային Կովկասում
Նրա խոսքով՝ ռուսական ընկերությունների համար գլխավոր առաջնահերթություններից է սեփական ներկայության ընդլայնումը, ներառյալ՝ գործունեության ծավալումը ազատագրված (օկուպացված) տարածքներում։

Ադրբեջանը շարունակում է մնալ Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական գործընկերներից մեկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետությունում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ադամ Հակիմովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ ռուսական ընկերությունների համար գլխավոր առաջնահերթություններից է սեփական ներկայության ընդլայնումը, ներառյալ՝ գործունեության ծավալումը ազատագրված (օկուպացված) տարածքներում։
Հակիմովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Ադրբեջանում գործող հատուկ տնտեսական գոտիները, տեխնոպարկերն ու արդյունաբերական պարկերը։ Դրանք, ըստ պաշտոնյայի, հնարավորություն կտան տեղայնացնել ռուսական արտադրանքը և հետագայում այն արտահանել արտասահմանյան այլ շուկաներ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։