ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ Բաքուն բողոքի նոտա է հղել Մոսկվային
ԱԳՆ-ն ընդգծել է, որ ֆիզիկական բռնության կոչերն անընդունելի են, և Ռուսաստանից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել նման հռետորաբանությունը դադարեցնելու համար։

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ ռուսական կողմին է փոխանցվել Բաքվի վճռական բողոքը՝ ռուսաստանյան մեդիատիրույթում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած սադրիչ ու սպառնալից հայտարարությունների կապակցությամբ։
Ադրբեջանական կողմն առանձնանացրել է «Чистота понимания» նախագծում, «Սպուտնիկ» ռադիոյով, YouTube-ում և «Սպաս» հեռուստաալիքով հեռարձակված նյութերը, որոնցում, ըստ Բաքվի, հնչել են վիրավորական հայտարարություններ և ներքաղաքական գործընթացներին միջամտելու կոչեր։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ ֆիզիկական բռնության կոչերն անընդունելի են, և Ռուսաստանից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել նման հռետորաբանությունը դադարեցնելու համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն18 օգոստոսի 2026
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների շուրջ
Քաղաքականություն18 օգոստոսի 2026
Ավարտվել է Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի գործով նախաքննությունը
Այս մասին հայտնում են կուսակցությունից:
Քաղաքականություն18 օգոստոսի 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։