Քաղաքականություն
24 օգոստոսի 2026 • 10:16
ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության՝ ֆիտոսանիտարական հսկողության հարցով. Ալեքսեյ Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ խնդիրը հայկական կողմից առկա որոշակի թերացումների և ֆիտոսանիտարական նորմերի պահպանման մեջ է:

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսություն վարել ֆիտոսանիտարական հսկողության պահանջների կատարման շուրջ: Այս մասին «Юнашев Live» Telegram-ալիքի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ խնդիրը հայկական կողմից առկա որոշակի թերացումների և ֆիտոսանիտարական նորմերի պահպանման մեջ է:
«Խնդիրն այն չէ՝ [Հայաստանում] կսթափվեն, թե ոչ, այլ որ ֆիտոսանիտարական հսկողության պահանջները պետք է կատարվեն: Բնականաբար, մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության, սակայն, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմից կան որոշակի խնդիրներ, և ըստ այդմ՝ նման երկխոսություն ընթանում է»,— նշել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը բարձրացրել է Հայաստանից ներկրվող մրգի և բանջարեղենի խնդիրը՝ հստակեցնելով, որ հարցը ոչ թե դրանց որակի, այլ վնասատուների և հիվանդությունների առկայության մեջ է։
Ավելի վերաբերյալ հայտնի էր դարձել, որ Երևանը մտադիր է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ և զարգացնել բազմոլորտ համագործակցությունը՝ արտաքին քաղաքականության հավասարակշռման և տարածաշրջանային խաղաղության ապահովման համատեքստում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն24 օգոստոսի 2026
ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ
«Մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Ուկրաինայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ իր աճող կապերը և կշարունակի աշխատել քաղաքական երկխոսությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Քաղաքականություն24 օգոստոսի 2026
Հայաստանին խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի փորձը․ Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ դիմումի մասին
Խորհուրդ եմ տալիս, այնուամենայնիվ, հիշել Թուրքիայի և մի շարք այլ երկրների փորձը, որոնց դիմում ներկայացնելու պահից արդեն անցել են տասնյակ տարիներ
Քաղաքականություն24 օգոստոսի 2026
Երևանն ազատ է իր որոշումներում՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ․Դմիտրի Պեսկով
«Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է համապատասխան որոշում կայացնել և դուրս գալ կազմակերպությունից»։