ՌԴ-ն Պետդումայի խոսնակի շուրթերով բացահայտ սպառնում է ՀՀ-ին «ուկրաինական սցենարով»
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հայտարարել է, որ Հայաստանի քայլերը կարող են տանել «ուկրաինական սցենարին» նմանվող զարգացումների։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը գրառում է հրապարակել իր թելեգրամյան ալիքում՝ անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։
Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների վերջին քայլերը չեն կարող դիտվել որպես «բարեկամական վերաբերմունք» Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ։ Նա հատկապես ընդգծել է, որ մայիսի 9-ի նախաշեմին Երևանում անցկացված գագաթնաժողովին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
ՌԴ Պետդումայի խոսնակը նշել է, թե խոսքը «ոչ թե ինքնիշխանության, այլ բարոյականության և պատշաճության մասին է»՝ հավելելով, որ նման քայլերից հետո անխուսափելիորեն հարց է առաջանում, թե ինչ ուղղությամբ կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները։
Գրառման ամենաուշագրավ հատվածներից մեկը Ուկրաինայի հետ անցկացված զուգահեռն էր․
«Ակամա զուգահեռ է առաջանում․ հենց այսպես ամեն ինչ սկսվեց Ուկրաինայում»։
Վոլոդինի այս ձևակերպումները կարելի է գնահատել որպես բաց քաղաքական ճնշում և անթաքույց սպառնալիք՝ ուղղված ՀՀ իշխանություններին՝ Մոսկվայից հեռանալու քաղաքականության հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը