Քաղաքականություն
11 մայիսի 2026 • 08:32
ՌԴ-ում համոզված են, որ ՀՀ-ում իր ունեցած թեկնածուներով հաջողության չեն հասնելու
Ազգային հույզերի վրա խաղալն ավանդական ռուսական գործելակերպ է.Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պնդել է, թե Հայաստանում որոշ քաղաքական ուժեր շարունակում են «ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով», ինչը, ըստ նրա, խոչընդոտում է տարածաշրջանային կայունությանը։
Վստահ եմ, որ Ալիևն այդ հայտարարությունն արել է՝ տեսնելով, որ ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը։ Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվում է տարածաշրջանի քարտեզը՝ առանձնացված Արցախով, իսկ ՌԴ դեսպանը մայիսի 9-ի ընդունելության ժամանակ ընդունում է Արցախի ԱԺ նախագահին։ Ազգային հույզերի վրա խաղալը ավանդական ռուսական գործելակերպ է։ Նույնը նրանք արել են վրացական ընտրություններից առաջ՝ Աբխազիայի հարցով, որը այդպես էլ չվերադարձրին ընտրություններից հետո։
Համոզված եմ, որ ՌԴ-ն գնում է նման դրսևորումների, քանի որ համոզվել է, որ ՀՀ-ում իր ունեցած թեկնածուներով հաջողության չի հասնելու, իշխանություն չի փոխելու, և հիմա ազգային հույզեր վաճառելով՝ փորձում է ուժեղացնել նրանց։
Ցավոք, Ալիևը նման հռետորաբանությունից օգտվելու է, քանի դեռ մենք իրական քայլեր չենք ձեռնարկել ՀՀ տնտեսության մեջ թռիչքային աճ ապահովելու, մեր բանակի մատակարարումներն արդիականացնելու և բազմապատկելու ուղղությամբ, ինչպես նաև քանի դեռ մեր ժողովրդի քվեով ՀՀ խորհրդարանում կարող են հայտնվել ՌԴ շահերը սպասարկող ուժեր։
Հ.Գ. Հետևեք քարոզարշավին․ մենք լուծումներ ենք առաջարկում բոլոր ուղղություններով, որոնք հետագայում կբացառեն նաև նման իրավիճակները։ Մասնակցեք ընտրություններին, քվեարկեք Հանրապետություն կուսակցության օգտին»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։