Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ
Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել նաև միջազգային անվտանգությանն առնչվող արդիական այլ հարցերի շուրջ։

Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, հուլիսի 13-ին Նյու Յորքում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի միջև։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։ Տարածաշրջանի տնտեսական և լոգիստիկ ներուժի լիարժեք իրացման համատեքստում զրուցակիցները կարևորել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ու փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Կողմերը անդրադարձել են նաև «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացին։ Այս առնչությամբ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգերի շրջանակներում ՄԱԿ-ի կառույցների արդյունավետ ու շարունակական գործունեության ապահովման անհրաժեշտությունը։
Բացի այդ, ԱԳ նախարարի տեղակալն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել նաև միջազգային անվտանգությանն առնչվող արդիական այլ հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։