Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո
Խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։
Ձերբակալվածների թվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև 1999-2009 թվականներին կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ն և նրա ընտանիքի անդամները։
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։ «Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ են սկսել Քոչարյաններին պատկանող մի քանի տասնյակ տարածքներում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել էին և տեղափոխվել Հակակոռուպցիոն կոմիտե։
Այնտեղից Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և փողերի լվացման 4 դրվագով։ Նույն վարույթով քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի, այդ թվում՝ Քոչարյանի որդու, պաշտպանության նախկին նախարարի, նախկին վարչապետի և Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն25 օգոստոսի 2026
Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ․ ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտ
«Նախագահ Ֆոն դեր Լայենը ողջունում և սատարում է Հայաստանի քաղաքացիների եվրաինտեգրման ձգտումները»,- նշել է պաշտոնյան։
Քաղաքականություն25 օգոստոսի 2026
«Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից»։
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
Քաղաքականություն25 օգոստոսի 2026
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
Քննարկումների առանցքում են եղել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերը: