Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից մրգա-բանջարեղենային արտադրանքի ներմուծումը
Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանում Հայաստանից Ռուսաստան ներմուծվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի նկատմամբ՝ պատճառաբանելով դա բուսասանիտարական խախտումներով։

Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից Ռուսաստան ներմուծվող մի շարք մրգա-բանջարեղենային ապրանքների նկատմամբ։
Սահմանափակումները վերաբերում են թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին։ Ռուսական կողմը պատճառաբանում է որոշումը հայկական արտադրանքի մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումներով և բուսասանիտարական ռիսկերով։
Գերատեսչության տվյալներով՝ մայիսի 21-27-ը Հայաստանում իրականացված ստուգումների ընթացքում ջերմոցային տնտեսություններում հայտնաբերվել են ԵԱՏՄ երկրների համար կարանտինային վնասատուներ։ Միայն 2026 թվականին արձանագրվել է նման 181 դեպք։
Ռոսսելխոզնադզորը նաև նշել է, որ որոշ հայկական արտահանողներ խուսափում են բուսասանիտարական վերահսկողությունից, ինչը, ըստ ռուսական կողմի, վկայում է արտահանվող արտադրանքի հետագծելիության համակարգի բացակայության մասին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։