Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Մինչև այդ ադրբեջանական կողմը չէր տրամադրում դատավճիռը, ինչի հետևանքով հնարավոր չէր սկսել Եվրոպական դատարանում վարույթը

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի գործով հուլիսի 19-ին պաշտոնական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և այնտեղ կներկայացնի նրա շահերը։
Սահակյանի խոսքով՝ գանգատում ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածների խախտումներ՝ համապատասխան իրավական և փաստական հիմնավորումներով։
Սահակյանը դեռ օրեր առաջ էր հայտնել, որ պաշտպանական կողմին վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, որն անհրաժեշտ էր ՄԻԵԴ դիմելու համար։ Նրա խոսքով՝ մինչև այդ ադրբեջանական կողմը չէր տրամադրում դատավճիռը, ինչի հետևանքով հնարավոր չէր սկսել Եվրոպական դատարանում վարույթը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն22 հուլիսի 2026
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորների ցանկը
9-րդ գումարման Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացված կլինի հետևյալ պատգամավորներով
Քաղաքականություն22 հուլիսի 2026
Կոնստանտին Զատուլինը՝ Թբիլիսիում անցկացված հանրահավաքի մասին
Անկախ նրանից, թե ինչ ազգության կամ քաղաքացիության է տուժածը, նրան վնաս պատճառած անձը պետք է պատասխանատվության ենթարկվի
Քաղաքականություն21 հուլիսի 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահի հետ
Անդրադարձ է կատարվել երկու երկների խորհրդարանների միջև ձևավորված բարեկամական կապերին և դրանց առավել ակտիվացման կարևորությանը։