Ռուս պաշտոնյայի գնահատմամբ Ադրբեջանում ձերբակալված 11 ռուսների ազատ արձակումը կամրապնդի հարաբերությունները երկրների միջև
Անվերապահ առաջնահերթություն է Ադրբեջանում կալանավորված Ռուսաստանի 11 քաղաքացիների ազատ արձակումը։

2025 թվականի ամռանը Ադրբեջանում կալանավորված Ռուսաստանի 11 քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Անվերապահ առաջնահերթություն է մնում 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը Ադրբեջանում կալանավորված Ռուսաստանի 11 քաղաքացիների ազատ արձակումը։ Բաքվում Ռուսաստանի դեսպանությունը սերտ կապի մեջ է ինչպես նրանց, այնպես էլ նրանց հարազատների հետ։ Այս հարցը պարբերաբար բարձրացնում ենք ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումների ընթացքում։ Այս խնդրի հնարավորինս արագ լուծումը կարևոր քայլ կլինի մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,-ասել է նա:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։