Երկուշաբթի, հուլիսի 6
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
6 հուլիսի 2026 • 08:05

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են SOCAR բենզալցակայանին

Հարձակման հետևանքով բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։

Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են SOCAR բենզալցակայանին

Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակում են իրականացրել Ուկրաինայում գտնվող ադրբեջանական  SOCAR բենզալցակայանի վրա։

Ադրբեջանական ԶԼՄ-ների  հաղորդմամբ՝ հուլիսի 5-ի երեկոյան Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR բենզալցակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Հարձակման հետևանքով բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։

SOCAR Energy Ukraine-ն, հաստատելով այս տեղեկատվությունը, հայտնել է, որ երեք Shahed տիպի հարձակողական ԱԹՍ հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող բենզալցակայանին։ Հարվածը վնասել է կայանի վարչական շենքը։

Քանի որ հարձակման ժամանակ բոլոր աշխատակիցները գտնվել են ապաստարանում, ոչ ոք չի տուժել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ վերջին օրերին ռուսական բանակը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր շրջաններում գտնվող բենզալցակայաններին։

Հիշեցնենք, որ անցյալ ամռանը Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Բերեզինա գյուղում տեղի ունեցած պայթյունները զգալի վնաս են հասցրել նաև ադրբեջանական SOCAR Energy Ukraine ընկերությանը պատկանող երկու բենզալցակայաններին։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև