Ռուսական բեռների նոր խմբաքանակ է տեղափոխվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
Հաղորդվում է, որ այս անգամ բեռնափոխադրումը ներառել է 11 վագոն, որից 9-ը բեռնված են եղել հացահատիկով, իսկ 2-ը՝ ալյումինով։

Տարածաշրջանային լոգիստիկ անցուղիների ակտիվացման շրջանակներում Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել բեռների հերթական խմբաքանակը՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով տրանսպորտային ոլորտի աղբյուրներին։
Հաղորդվում է, որ այս անգամ բեռնափոխադրումը ներառել է 11 վագոն, որից 9-ը բեռնված են եղել հացահատիկով, իսկ 2-ը՝ ալյումինով։ Սաառաջին դեպքն է, երբ նշված երթուղով Հայաստան է ներկրվում ալյումինի խմբաքանակ։
Այս գործընթացը դիտարկվում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների աստիճանական ապաշրջափակման և տրանսպորտային տարանցիկ հնարավորությունների գործնական կիրառման հերթական քայլ։ Թեև երթուղու մանրամասները և սահմանային անցման կետերը չեն հստակեցվում, բեռների կանոնավոր դարձող փոխադրումները վկայում են լոգիստիկ նոր սխեմաների գործարկման մասին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը