Ռուսական քարոզչամեքենան Երևանին սպառնում է «500 դեսանտայինով»
Ռուս հայտնի իշխանամետ պրոպագանդիստ Սերգեյ Մարդանը «Соловьев Live»-ի եթերում կոչ է արել Հայաստանից ծաղիկներ չգնելու փոխարեն Երևան ուղարկել «500 դեսանտային»՝ մեր երկրում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։

Ռուսաստանյան «Соловьев Live» հաղորդման եթերում իշխանամետ պրոպագանդիստ Սերգեյ Մարդանը հանդես է եկել վիճահարույց հայտարարություններով՝ անդրադառնալով Հայաստանի հետ կապված թեմաներին։
Նա, մեկնաբանելով «մենք չենք գնի հայկական ծաղիկներ» ձևակերպմամբ արված հայտարարությունը, այն բնութագրել է որպես թույլ և անհաջող՝ նշելով, որ նման քննարկումները կրկնվող բնույթ ունեն տարբեր թեմաների շուրջ։
Միևնույն ժամանակ Մարդանը իր խոսքում հնչեցրել է նաև կտրուկ և էսկալացիոն բնույթի ձևակերպումներ՝ առաջարկելով Երևանում իշխանափոխության նպատակով «500 դեսանտային» ուղարկելու գաղափարը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։