Ռուսական զինված ուժերը Սև ծովում հրթիռային հարվածով խոցել են թուրքական քաղաքացիական նշանակության «Ոսկե առյուծ» նավը
Հարձակման հետևանքով հայտնաբերվել են նավի անձնակազմի զոհված չորս անդամների մարմինները։

Ռուսական զինված ուժերը Սև ծովում հարվածով խոցել են թուրքական քաղաքացիական նշանակության «Ոսկե առյուծ» նավը։ Հարձակման հետևանքով հայտնաբերվել են նավի անձնակազմի զոհված չորս անդամների մարմինները։
Ըստ վերջին տվյալների՝ ռուսական հարձակման հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 10-ի՝ ինը օտարերկրյա անձնակազմի անդամ և մեկ ուկրաինացի նավավար։
Զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունը UNIAN-ին հայտնել է Օդեսայի մարզային դատախազության մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 20-ի առավոտվա դրությամբ հայտնի է, որ քաղաքացիական օտարերկրյա նավի վրա թշնամու հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ։ Եվս յոթ մարդ վիրավորվել է», - տեղեկացրել է Օդեսայի մարզային դատախազության մամուլի ծառայությունը ։
Մամուլի ծառայությունը ընդգծել է, որ զոհվածների թվում են 19-ից 53 տարեկան օտարերկրյա նավաստիներ, ինչպես նաև 66-ամյա ուկրաինացի նավավար։ «Քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մարդկային զոհերի պատճառ դարձած ռազմական հանցագործությունների հատկանիշներով», - հայտնել է դատախազությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։