Ռուսաստանը չի հանդուրժի Հայաստանի իշխանությունների միակողմանի շահ ստանալու դիրքորոշումը.Զախարովա
Զախարովան ասել է, որ Հայաստանի իշխանություններն արդեն փորձել են քաղաքացիներին համոզել, որ երկիրը կարող է ստանալ եվրասիական ինտեգրումից բխող բոլոր օգուտները և միաժամանակ պատրաստվել ԵՄ-ին անդամակցելուն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը չի հանդուրժի Հայաստանի իշխանությունների միակողմանի շահ ստանալու դիրքորոշումը: ՏԱՍՍ- ի հաղորդմամբ՝ Զախարովան ասել է, որ Հայաստանի իշխանություններն արդեն փորձել են քաղաքացիներին համոզել, որ երկիրը կարող է ստանալ եվրասիական ինտեգրումից բխող բոլոր օգուտները և միաժամանակ պատրաստվել ԵՄ-ին անդամակցելուն։
«Հանրապետության ղեկավարությունը փորձում է իր քաղաքացիներին համոզել, որ իբր դեռևս անհրաժեշտ չէ որևէ ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, այժմ արդեն հարցն այդպես է դրվում։ Կարելի է, իբր, ստանալ եվրասիական ինտեգրման բոլոր առավելությունները և զուգահեռաբար պատրաստվել մեկ այլ տնտեսական բլոկի անդամակցության հայտ ներկայացնելուն։ Ո՛չ, չի կարելի։ Մենք մտադիր չենք հանդուրժել նման միակողմանի շահ ստանալու դիրքորոշումը ԵԱՏՄ միավորման նկատմամբ»,-հայտարարել է Մարի Զախարովան։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։