Ուրբաթ, հուլիսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
17 հուլիսի 2026 • 12:09

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով

Նախարարական հանդիպման շուրջ համաձայնության հասնելուն պես, այն կանցկացվի կամ Բաքվում, կամ Երևանում

Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծման գործում: 

«Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, որը հիմնված է եռակողմ պայմանավորվածությունների վրա: Նախարարական հանդիպման շուրջ համաձայնության հասնելուն պես, այն կանցկացվի կամ Բաքվում, կամ Երևանում»,–ասել է Լավրովը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև