Ռուսաստանը կրկին պաշտոնական մակարդակով զգուշացնում է Հայաստանին՝ Արևմուտքի հետ մերձեցման ռիսկերի մասին
Մոսկվան կխլի Հայաստանից բոլոր «նվերներն» ու արտոնությունները, եթե Երևանը շարունակի խաղալ Արևմուտքի հետ։

Մոսկվան կխլի Հայաստանից բոլոր «նվերներն» ու արտոնությունները, եթե Երևանը շարունակի խաղալ Արևմուտքի հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան՝ մեկնաբանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքերը։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Խորհրդարանականի խոսքով՝ Երևանի համար անհնար կլինի միաժամանակ նստել երկու աթոռի վրա։
«Նրանք ուզում են ստանալ բոլոր արտոնությունները Ռուսաստանից և խաղալ Արևմուտքի հետ։ Թող խաղան։ Բայց այդ դեպքում մենք, բնականաբար, կխլենք այն բոլոր «նվերները», որոնք տվել ենք երկրին տարիների ընթացքում։ Եվ ամեն ինչ Փաշինյանի համար շատ դժվար կլինի », - զգուշացրել է քաղաքական գործիչը։
Չեպան նաև ասել է, որ ոչ ոք դեմ չի Երևանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին։ Միևնույն ժամանակ հավելել է․ «Թող իրենք դուրս գան. ոչ ոք ոչ մեկին չի զսպում»։
Ինչպես հաղորդում է ռուսական լրատվամիջոցը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը երեկ մեկնաբանել է Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու փորձերը։ Քաղաքական գործիչը նշել է, որ այս ընթացքը երբեք չի բերի Երևանին Եվրամիության անդամակցության։ Սակայն դա կարող է լուրջ, եթե ոչ անդառնալիորեն, վնասել Երևանի հարաբերությունները Մոսկվայի և ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն25 օգոստոսի 2026
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
Քննարկումների առանցքում են եղել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերը:
Քաղաքականություն25 օգոստոսի 2026
ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով
Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերի լայն շրջանակ:
Քաղաքականություն25 օգոստոսի 2026
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։