Ռուսաստանը պաշտոնապես նախազգուշացրել է Երևանին. ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում գազի համաձայնագիրը կչեղարկվի
Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մոսկվան պաշտոնական Երևանին տեղեկացրել է, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը շարունակելու պարագայում, ռուսական կողմը կկասեցնի կամ կչեղարկի գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 27-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայկական կողմին է փոխանցել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի պաշտոնական նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Նամակում նշվում է, որ Երևանի կողմից դեպի ԵՄ քայլերը շարունակելու դեպքում, Ռուսաստանը միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի (դենոնսացիայի կենթարկի) 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետությանը բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության վերաբերյալ» միջկառավարական համաձայնագիրը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։