Հինգշաբթի, հունիսի 4
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 հունիսի 2026 • 13:38

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ ԵԱՏՄ-ին մերձենալու հարցում

Ի գիտություն 2024 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկիրը մտադիր չէ անդամակցել ԵԱՏՄ-ին։

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ ԵԱՏՄ-ին մերձենալու հարցում

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Ադրբեջանի մերձեցմանը, ինչպես նաև ցանկանում է տեսնել Բաքվի մասնակցությունը Եվրասիական զարգացման բանկի աշխատանքներին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՍՊՄՏՀ) ընթացքում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Փոխնախարարի խոսքով՝ այդ մերձեցումը կնպաստեր եվրասիական տարածքում արդեն իսկ ձևավորված տնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենար Ադրբեջանի տնտեսության վրա։ Միխայիլ Գալուզինը նշել է, որ այդ պարագայում երկիրը «հնարավորություն կստանար օգտվելու ապրանքների ընդհանուր շուկայի առավելություններից և կկարողանար ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի, ծառայությունների ու ներդրումների ոլորտներում»։

«Մենք կցանկանայինք Ադրբեջանին տեսնել Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի կազմում և կարծում ենք, որ այդ քայլը ճանապարհ կհարթեր բանկի միջոցների հաշվին հանրապետությունում խոշոր նախագծերի ֆինանսավորման համար»,- նշել է պարոն Գալուզինը (մեջբերումը՝ ՏԱՍՍ-ի)։

Ի գիտություն 2024 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկիրը մտադիր չէ անդամակցել ԵԱՏՄ-ին։ Միևնույն ժամանակ, նա չէր բացառել ապագայում միությանը միանալու հնարավորությունը. որոշումները կախված կլինեն նրանից, թե տնտեսական ինչ լրացուցիչ օգուտներ կստանա Ադրբեջանը մերձեցումից։ Պարոն Ալիևի խոսքով՝ շահավետ առաջարկների բացակայության դեպքում Բաքուն կբավարարվի համագործակցության ներկայիս մակարդակով։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև