Ռուսաստանի Դաշնության կողմից ամենաբարձր մակարդակով հնչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունը
Փաշինյանին հիշեցրեցին, որ Զելենսկին շնորհավորում էր Ադրբեջանին՝ Հայաստանի հանդեպ տարած հաղթանակի առիթով:
Նիկոլ Փաշինյանի լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այն հանգամանքին, որ Զելենսկու այցելությունը Հայաստան ընդունվել է որպես հակառուսական քայլ: Փաշինյանին հիշեցրեցին, որ նույն Զելենսկին շնորհավորում էր Ադրբեջանին՝ Հայաստանի հանդեպ տարած հաղթանակի առիթով:
«Այո շնորհավորել է և այս առիթով շնորհավորել են մի շարք երկրներ, այդ թվում Բելոռուսը, բայց երբեք չեմ տեսել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, որը ջատ ջերմ հարաբերությունների մեջ է Բելոռուսի նախագահի հետ, երբևէ արտահայտված լինի այս առիթով»:
Փաշինյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ևս արտահայտվել են այս առիթով, բայց կրկին որևէ արձագանք չի եղել ընդդիմադիրների կողմից:
«Ռուսաստանի Դաշնության կողմից ամենաբարձր մակարդակով հնչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունը, և ես երբեք չեմ լսել «Բարգավաճ Հայաստան-ի», «Հայաստան դաշինք»-ի և «Ուժեղ Հայաստան -ի ներկայացուցիչների կողմից որևէ արձագանք: Ես երբեք չեմ լսել այս առիթով նրանց մեկնաբանությունը»,- հավելեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։