Ուրբաթ, հուլիսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
17 հուլիսի 2026 • 12:14

Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեցան որոշակի բարդ շրջան, բայց այդ շրջանն արդեն հաղթահարված է․Բայրամով

Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի բազայի հիման վրա  կհիմնվի ռուս-ադրբեջանական համալսարան։ Այս մասին   հայտարարեց Սերգեյ Լավրովը  Բայրամովի հետ բանակցություններից հետո։

Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեցան որոշակի բարդ շրջան, բայց այդ շրջանն արդեն հաղթահարված է․Բայրամով

Երկoրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես եկան ճեպազրույցով, որի ժամանակ Բայրամովը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեցան որոշակի բարդ շրջան, բայց այդ շրջանն արդեն հաղթահարված է, և Ռուսաստանի հետ հարաբերություններն արդեն կարելի է համարել բարելավված։ 

«Այսօր մենք պարոն Լավրովի հետ ունեցանք շատ արդյունավետ բանակցություններ, և մեր երկրների համար բացվեցին նոր համագործակցությունների հեռանկարներ՝ տարբեր ոլորտներում։ Մեր երկրների ապրանքաշրջանառությունը 2025 թվականին եղել է 4,9 միլիարդ դոլար և մենք կարծում ենք, որ այդ ապրանքաշրջանառությունը կշարունակի աճել»,- իր խոսքում ասաց Բայրամովը։

Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի բազայի հիման վրա  կհիմնվի ռուս-ադրբեջանական համալսարան։ Այս մասին էլ  հայտարարեց Սերգեյ Լավրովը  Բայրամովի հետ բանակցություններից հետո։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ռուսաստանում ներկայում սովորում է մոտ 9000 ադրբեջանցի ուսանող։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև