Ռուսաստանում Հայաստանյան ապրանքների սահմանափակումները բացասաբար չեն անդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա
Նման տեսակետ է հայտնել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Ռուսաստանում Հայաստանյան ապրանքների սահմանափակումները բացասաբար չեն անդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա: Այս կարծիքն է հայտնել հայտնել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախարարն ասել է.
«Երեկ ինձ հարցնում էին, թե ինչ կլինի գնաճի հետ և այլն։ Մենք վիճակագրորեն չենք նկատի այդ բոլոր թվերը։ Մեր շուկաների մասով կարող եմ ասել, ու, իհարկե, ազդեցություն չի լինի։
Հիմնական ծավալը մենք միշտ ապահովում ենք սեփական արտադրության հաշվին՝ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Այս ուղղություններով մենք, այնուամենայնիվ, մեր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունենք։ Թեև, իհարկե, մենք գնահատում ենք բոլորին, բայց դա ոչ մի խնդիր չի ստեղծի մեր տնտեսության համար»:
Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե ինչպես կազդի ՌԴ տնտեսության վրա Հայաստանից գյուղմթերքի և մի շարք այլ ապրանքների մատակարարումների սահմանափակումների կիրառումը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։