Քաղաքականություն
1 հունիսի 2026 • 17:23
Սա վախի մթնոլորտ ստեղծելու և վարկաբեկման փորձ է. Վարդևանյանը` ձայնագրությունների մասին
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերին, փաստաբանը նշել է՝ այդ գործերով դիմել են ԿԸՀ, սակայն, ինչպես և կանխատեսելի էր, այս կառույցում կա տոտալ անգործություն։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունների մի ստվար զանգվածը մոնտաժված են։ Այս համոզմունքը հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանն լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող ընտրակաշառքի ձայնագրություններին, որոնք վերագրվում են քաղաքական ուժին։
«Ընդհանրապես նման դեպքեր գոյություն չունեն, ու մենք հիմա խոսում ենք սեպարատ, առանձին վարույթների մասին։ Նաև անմեղության կանխավարկածը մեր երկրում չի գործում։ Ինչի համար են այդ ձայնագրությունները հրապարակվում, երբ անգամ դրանց իսկությունը չի ստուգվել։ Սա վախի մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև որոշակի իմաստով վարկաբեկման փորձ է, որը չի հաջողվելու»,– ասել է Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերին, փաստաբանը նշել է՝ այդ գործերով դիմել են ԿԸՀ, սակայն, ինչպես և կանխատեսելի էր, այս կառույցում կա տոտալ անգործություն։
«Այդ մասով էլ ենք հետևողական լինելու։ Ի դեպ, զարմանալին այն է, որ դրանք հանրային տիրույթում են, սակայն քրեական որևէ վարույթ չկա։ Եթե իշխանություններին թվում է` սելեկտիվ այս արդարադատությունը մեր հայրենակիցները չեն նկատում, սխալվում են` ամեն ինչ նկատում են ու հետևություններն անում են»,– ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։