Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
17 մայիսի 2026 • 10:51

Սաղաթելյանը՝ Պապիկյանին․ «Մեծ-մեծ խոսելու փոխարեն սահման գնացեք»

Իշխան Սաղաթելյանը կոշտ քննադատել է Սուրեն Պապիկյանի հայտարարությունը՝ նշելով, որ իշխանությունը պետք է զբաղվի Հայաստանի անվտանգության ապահովմամբ, ոչ թե ընդդիմախոսներին «տրորելու» սպառնալիքներով։

Սաղաթելյանը՝ Պապիկյանին․ «Մեծ-մեծ խոսելու փոխարեն սահման գնացեք»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոշտ արձագանք է տվել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը։

«Քիչ առաջ տեսա, որ Սուրեն Պապիկյանը, նկատի ունենալով ընդդիմադիր ուժերից մեկին, հայտարարել է՝ «մեր ճանապարհը ովքեր փակեն, տրորելու ենք, վրայով անցնենք»։

Ուրեմն լսիր, Պապիկյան․ քո պարտականությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե մարդկանց «տրորելը»։ Եթե իսկապես ունակ եք ուժ ցուցաբերելու, ապա հավաքեք ձեր թիմը և զբաղվեք Հայաստանի ինքնիշխան տարածքներում գտնվող ադրբեջանական զորքերի դուրսբերմամբ՝ Ջերմուկից, Վարդենիսից, Սյունիքից։

Սկսեք, օրինակ, Ջերմուկից՝ ներգրավելով նաև Վայոց ձորի մարզպետին։ Դա է պետական պաշտոնյայի առաջնային պարտականությունը, ոչ թե հռետորաբանությամբ զբաղվելը», — հայտարարել է Սաղաթելյանը՝ տեսաուղերձով, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։