Շաբաթ, հուլիսի 4
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 հուլիսի 2026 • 13:10

Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Որոշման հրապարակման գործընթացին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

 

Սահմանադրական դատարանն այսօր՝ ժամը 17։55-ին, կհրապարակի իր որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի «ՀՀ ԱԺ հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման վիճարկման գործով։

Բարձր դատարանը հունիսի 26-ից սկսել էր ընտրական գործընթացի հետ կապված 7 քաղաքական ուժերի դիմումների միավորված քննությունը։ Շուրջ մեկ շաբաթ տևած դատաքննությունից հետո՝ հուլիսի 1-ին, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Օրենքով սահմանված կարգով՝ այսօր լրանում է գործով որոշման ընդունման և հրապարակման վերջնաժամկետը։

Ըստ ընթացակարգի՝ Սահմանադրական դատարանը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.

  • Անփոփոխ թողնել ԿԸՀ որոշումը,

  • Անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները,

  • Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ,

  • Նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Որոշման հրապարակման գործընթացին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև