Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Պահանջում է ներողություն և 3 մլն դրամ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցի համար հիմք է հանդիսացել քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ելույթներում Կարապետյանին վերաբերող որոշ հատվածներ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։
Սամվել Կարապետյանը դատարանին խնդրել է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել մայիսի 29-ին հնչեցված վիրավորանքի համար հետևյալ բովանդակությամբ, կարգով և խորագրի ներքո․
«Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:
Փաշինյանը պետք է ներողություն այս տեքստը հրապարակի ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով, «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո:
«Ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակի Նիկոլ Փաշինյանի կամ որևիցե երրորդ անձի կողմից որևէ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը»,- նշվում է հայցադիմումում։
Որպես վիրավորանքի համար փոխհատուցում՝ Սամվել Կարապետյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից բռնագանձել 3 մլն դրամ, ինչպես նաև դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Հայցադիմումը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն10 սեպտեմբերի 2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և նյութերը ուղարկվել են դատարան։ Գործը շուտով կքննվի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Քաղաքականություն10 սեպտեմբերի 2026
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Հանդիպման ընթացքում ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը:
Քաղաքականություն9 սեպտեմբերի 2026
Հայաստանն Ադրբեջանի հետ Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկում. Սարգիս Խանդանյան
«Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգի հարց է»։