Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից
Կարապետյանն այս մասին հայտարարել է այսօրվա դատական նիստում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց։
Կարապետյանն այս մասին հայտարարել է այսօրվա դատական նիստում։
«Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրեր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց ենք սկսկել»,- նշել է նա։
Նա նշել է, որ հանդիսանում է «Տաշիր գրուպ»-ի նախագահ և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար։Մեղադրական եզրակացությունը նա անվանել է «թղթերի կույտ»։
«Դատական նիստի ժամանակ Սամվել Կարապետյանը նաև հայտարարել է. «Տնտեսագետ եմ, դոկտորի կոչում ունեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունեմ ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություն, նախկինում դատված չեմ եղել, աշխատում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, նաև «Տաշիր գրուպ»-ի նախագահն եմ»: Սամվել Կարապետյանը տեղեկացրել է, որ սկսել է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց՝ «Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ»: Կարապետյանը թղթերի կույտ է անվանել մեղադրական եզրակացությունը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը