Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին. Վարդևանյան
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի՝ առաջիկա ընտրությունների տեսանկյունից։

Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, ըստ այդմ, պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դարձվի խափանման միջոցի հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպան Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի՝ առաջիկա ընտրությունների տեսանկյունից։
«2026թ․ ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, առանցքային է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա՝ ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացներին, որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է»,- նշեց փաստաբանը և հիշեցրեց, որ ՔՊ նախագահն ինչ աստիճան ներգրավված էր գործընթացին, մրցակցության, ընտրական գործընթացների երաշխիքների տեսանկյունից անհրաժեշտ է, պետք է ապահովել Կարապետյանի մասնակցությունը, ցավ է, որ այդ բեռն ընկել է դատարանների ուսերին, բայց սա է քաղաքական հետապնդումների տրամաբանությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։