Սամվել Կարապետյանը վստահ է՝ իրենց թիմում դավաճաններ չեն գտնվի
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Կարապետյանը հումորով արձագանքեց լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետն ակնարկել է իր երկար տարիներով ազատազրկվելու մասին.

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահեցնում է՝ պատգամավորական մանդատները վերցնելու դեպքում իրենց քաղաքական թիմից որևէ մեկը չի միանա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իր գործով հերթական դատական նիստի ավարտից հետո։
Միաժամանակ, կուսակցության առաջնորդն ընդգծեց՝ անգամ եթե իրենցից որևէ մեկը միանա իշխանությանը, դա ՔՊ-ին չի օգնի։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Կարապետյանը հումորով արձագանքեց լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետն ակնարկել է իր երկար տարիներով ազատազրկվելու մասին.
«Փաշինյանը միայն մի ճիշտ բան է ասել, որ ես երկար եմ մնալու Հայաստանում՝ 10 տարի»,- ասաց նա։
Խոսելով քաղաքական պայքարի մարտավարության մասին՝ «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարը նշեց, որ եթե ընտրեին ռադիկալ ճանապարհը, ապա իրենց քաղաքական ուժն արդեն վաղուց հաղթանակի հասած կլիներ։ Այդուհանդերձ, նա շեշտեց, որ իրենք գնում են ճիշտ ճանապարհով, իսկ հարցին, թե ինչ է նշանակում «ռադիկալ», կատակեց՝ «մեր ձևով»։
Սամվել Կարապետյանը վերլուծեց նաև ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ իրենց թիմն ամեն ինչ ճիշտ է արել, իսկ մյուս փոքր ընդդիմադիր ուժերը պետք է հետևություններ անեն։ Ըստ նրա՝ եթե այդ ուժերը չմասնակցեին ընտրություններին և չփոշիացնեին ձայները, ապա արդյունքն այլ կլիներ, քանի որ քվեների գերակշիռ մեծամասնությունը կստանար հենց «Ուժեղ Հայաստան»-ը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։