Քաղաքականություն
29 մայիսի 2026 • 12:33
Սամվել Կարապետյանը զրպարտության համար դատի է տվել ՔՊ–ին և Հանրային հեռուստաընկերությանը
Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հրապարակայնորեն ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ։
Այս մասին տեղեկանում ենք «Datalex» միասնական դատական տեղեկատվական կայքից։
Կարապետյանը պահանջում է՝ պատասխանող կողմերը՝ «Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց եռօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքեն իր վերաբերյալ հրապարակված, զրպարտություն համարվող տվյալները։ Նշվում է նաև՝ Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարածել է զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ:
«Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցված «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններն ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»,– ասված է հայցի պահանջում։
Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հրապարակայնորեն ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։