Սամվել Կարապետյանն արձագանքել է իր և եղբոր որդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ Սուրեն Պապիկյանի հարցին
Սամվել Կարապետյանը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ թե՛ իր, թե՛ եղբոր որդիները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել կամ տարկետում են ստացել բացառապես օրինական ու հարգելի պատճառներով։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հնչեցրած հարցադրմանը, թե ինչո՞ւ իր և իր եղբոր որդիները չեն ծառայել հայկական բանակում։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտարարեց, որ իրենց ընտանիքի անդամները զգալի ավանդ են ունեցել զինված ուժերի կայացման գործում։
«Իմ տղաները, իմ եղբոր տղաները հարյուր հազար անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո»,- նշեց կուսակցության ղեկավարը։
Սամվել Կարապետյանը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ թե՛ իր, թե՛ եղբոր որդիները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել կամ տարկետում են ստացել բացառապես օրինական ու հարգելի պատճառներով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։