Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Ղազախստանի դեսպանին
Իր հերթին դեսպան Բոլատ Իմանբաևը խորին երախտագիտություն է հայտնել Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ իր առաքելության ընթացքում ցուցաբերած համակողմանի աջակցության և սերտ ու արդյունավետ փոխգործակցության համար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։
Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու գործընկերային ամուր հիմքերի վրա: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ վերջին հինգ տարիներին երկու երկրների հարաբերությունների զարգացման գործընթացում իր ուրույն ու ծանրակշիռ դերակատարումն է ունեցել խորհրդարանական դիվանագիտությունը:
Իր հերթին դեսպան Բոլատ Իմանբաևը խորին երախտագիտություն է հայտնել Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ իր առաքելության ընթացքում ցուցաբերած համակողմանի աջակցության և սերտ ու արդյունավետ փոխգործակցության համար:
Հանդիպման ավարտին Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել դեսպանի կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի և երկկողմ կապերի սերտացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։