Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիրն անվանել է «ընտրություններին օժանդակություն»։
Շոյգուն նշել է, որ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պետք է պարունակի կոնկրետ, լավ մշակված ոլորտներ:

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրն ավելի շատ նման է ընտրություններին օժանդակության: Այս մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Դա ավելի շատ նման է ընտրարշավին օգնության», լրագրողներին ասել է Շոյգուն՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։
Նա ասել է, որ այս պահին դժվար է վերլուծել փաստաթուղթը, քանի որ դրանում մանրամասներ չկան։
Շոյգուն նշել է, որ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պետք է պարունակի կոնկրետ, լավ մշակված ոլորտներ. «Մենք դա դեռ չենք տեսել»։
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են երկու երկրների միջև համագործակցության մի շարք փաստաթղթեր։
Մասնավորապես, նրանք նախաստորագրել են TRIPP նախագծի (Trump Route for International Peace and Prosperity) շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն և կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման և վերամշակման ոլորտում մատակարարումների ապահովման շրջանակային հուշագիր։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։