«Շա՞տ եք վախենում դրանից, անվախ օր եմ մաղթում». Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան այցի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի պաշտոնական այցը Հայաստան նախատեսված է մայիսի 26-ին։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ փակագծեր չի բացում, թե հստակ ինչ օրակարգով է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանում Հայաստան։
«Կգա՝ կհայտարարենք»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում կարճ ձևակերպեց ԱԳ նախարարը։
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան է գալիս՝ ի աջակցություն գործող իշխանությունների առաջիկա ընտրություններում, Միրզոյանն արձագանքեց հեգնանքով. «Շա՞տ եք վախենում դրանից, անվախ օր եմ մաղթում»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի պաշտոնական այցը Հայաստան նախատեսված է մայիսի 26-ին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։